Ավելի քան 12 մարդ է մահացել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյուններից։ Ներկա պահի դրությամբ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է վերջին օրերին Սիրիայում բռնությունների կտրուկ աճի առնչությամբ։ Կիրակի տարածած հայտարարության մեջ հատկապես նշվում են Աքրաբ գյուղում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, պաղեստինցի փախստականների ճամբարում մարտերը, ինչպես նաև այն, որ կառավարությունն ապստամբների դեմ կիրառում է հեռահար հրթիռներ։
Եգիպտոսի «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիան պահանջել է անցկացնել երկրի սահմանադրության նախագծի կրկնակի ընտրություններ, որը կանցկացվի դատավորների աջալուրջ հսկողության ներքո։
Վենեսուելայի կառավարող Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի 23 նահանգներից 19-ում տեղի ունեցեծ տեղական ընտրություններում։ Ինչպես հաղորդել է Ազգային ընտրական խորհուրդը, այդպիսի արդյունք է գրանցվել ընտրողների 95 տոկոսի ձայների հաշվարկից հետո։
«Մուսուլման եղբայրներ» շարժումը վստահեցնում է, որ Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի առաջին փուլի քվեարկությունն ավարտվել է իրենց հաղթանակով։ Ընդդիմությունը հակառակն է պնդում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:
6 մարդ, այդ թվում՝ Նիգերիայի Կադունա նահանգի ղեկավար Պատրիկ Իբրահիմ Յակովան, մահացել են ուղղաթիռի վթարից։
Ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռում գտնվել են երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վթարի վայրում տեղի են ունենում փրկարարական աշխատանքներ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կնշանակի սենատոր Ջոն Քերիին։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով դեմոկրատական կուսակցության աղբյուրներին։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...